Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Վոլտերի երկրում իրավունք ունեն ծիծաղելու ցանկացած կրոնի վրա

Վոլտերի երկրում իրավունք ունեն ծիծաղելու ցանկացած կրոնի վրա
16.01.2015 | 13:37

Խոսքի ազատությունը և աշխարհիկ պետության սկզբունքները Ֆրանսիայում թույլ են տալիս ծաղրանկարել ում և ինչ պատահի՝ ներառյալ համաշխարհային կրոնների մարգարեներին՝ ասել է Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստիան Տոբիրը «Շառլի Էբդոյի» ծաղրանկարիչ Բեռնար Վերլակի հուղարկավորության ժամանակ: «Կարելի է նկարել ամեն ինչ, ներառյալ մարգարեին, որովհետև Ֆրանսիայում՝ Վոլտերի երկրում, իրավունք կա ծիծաղելու բոլոր կրոնների վրա»՝ ասել է նախարարը:

Դիտվել է՝ 1025

Մեկնաբանություններ